ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ում կայացած մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե

ՌԴ-ում կայացած մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե

Դեկտեմբերի 16-21-ը ՌԴ Պյատիգորսկում կայացած բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում հիանալի է հանդես եկել Հայաստանի հավաքականը: Հայ բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մրցաշարի հաղթող են դարձել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանն ու գերծանր քաշային Տիգրան Գևորգյանը: 2-րդ տեղն են գրավել 49 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը:

Բացի այդ, հայ բռնցքամարտիկներին տրվել են անհատական մրցանակներ:

Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Գուրգեն Կակոյանը: Ռուսլան Ասլիկյանին մրցանակ է շնորհվել լավագույն տեխնիկա ցուցադրելու համար: Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ու մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: