Պատանեկան ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 8 տուրից հետո
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ:
8 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը և միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունեն 6-ական միավոր և բաժանում են 4-10-րդ տեղերը: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5-ական միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը և վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունեն 6-ական միավոր և բաժանում են 4-14-րդ տեղերը:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 3.5 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում Անգելինա Միրաքյանը ունի 4 միավոր:
9-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 24-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:



