Ոսկե գնդակ 2025. լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհին հայտնի են
Փարիզի «Շատլե» թատրոնում, «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության կանանց ֆուտբոլի գլխավոր մրցանակին արժանացավ Այտանա Բոնմատին։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհին կարիերայում երրորդ անգամ արժանացավ ֆուտբոլում անհատական ամենահեղինակավոր մրցանակին։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով մրցանակը ևս ստացել էր Այտանան։
Փարիզի «Շատլե» թատրոնում, «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ Ուսման Դեմբելեն։
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվողը կարիերայում առաջին անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հավակնորդների թվում էին նաև Վիտինյան (ՊՍԺ), Լամին Յամալը և Ռաֆինյան (երկուսն էլ` «Բարսելոնա»)։
2021 թվականին առաջին անգամ ՊՍԺ-ի կազմում «Ոսկե գնդակ» նվաճեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Տեսանյութը՝ այստեղ:




