ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նվիրվածության առումով տղաներն արեցին այն, ինչ կարող էին. Խաշմանյան

Նվիրվածության առումով տղաներն արեցին այն, ինչ կարող էին. Խաշմանյան

«Նվիրվածության առումով տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք այսօր մրցակցին»,-այս մասինՀայաստան-Հունաստան խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Նա հավելեց. «Ես նշել էի, որ ուսումնասիրել էինք Հունաստանի հավաքականին եւ այսօր համոզվեցինք, որ շատ կազմակերպված մրցակից ունեինք: Օբյեկիվորեն ասենք, որ մրցակիցն առավելություն ուներ: Օբյեկտիվ էր նրանց հաղթանակը»:

Մարզիչն ասաց նաև, որ պաշտպանողական տակտիկա էին ընտրել, որն արեցին առաջին խաղակեսում, իսկ երկրորդ խաղակեսում կարող էին ավելի բաց ֆուտբոլ խաղալ, բայց փորձել էին բալանսավորված լինել:

Հի՛եցնենք, որ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց հունաստանի հավաքականին:

  • Կիսվել: