ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոր մարզչի հետ աշխատանքը ժամանակ է պահանջում, մենք միշտ ձգտում ենք հաղթանակի. Անդրե Չալըշըր

Նոր մարզչի հետ աշխատանքը ժամանակ է պահանջում, մենք միշտ ձգտում ենք հաղթանակի. Անդրե Չալըշըր

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Անդրե Չալըշըրի կարծիքով Հունաստանի դեմ  խաղում կոշտ պայքար էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ խաղից հետո զրույցում կիսապաշտպանը շեշտեց, որ հույները կարողանում էին վերահսկել գնդակի տեղաշարժը, ինչը բարդացնում էր Հայաստանի հավաքականի աշխատանքը: «Նոր մարզչի հետ աշխատանքը ժամանակ է պահանջում: Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի: Իտաիայի դեմ վերջին խաղում ևս ձգտելու ենք հաղթանակի»,-ասել է ֆուտբոլիստը:

Եվրոպայի առաջնության որակավորման նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Հունաստանի պարտվեց 0:1 հաշվով:

 

  • Կիսվել: