ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոնթե Մխիթարյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ

Մոնթե Մխիթարյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մինչև 20 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը:

Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում և 125 կգ արդյունքով հայտնվել է 6-րդ տեղում: Երկամարտում Մխիթարյանը գրանցել է 236 կգ:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մինչև 20 տարեկանների պայքարում հանդես կգա 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը:

  • Կիսվել: