երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մխիթարյանը ՉԼ-ի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է

Մխիթարյանը ՉԼ-ի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3-0 հաշվով՝ «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ (Հայաստանը ներկայացնող) ֆուտբոլիստն է, ով կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Բացի այդ, նա կարող է դառնալ պատմության մեջ ԱՌԱՋԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ, ով հաղթել է ՉԼ-ն, Եվրոպա Լիգան ու Կոնֆերենցիաների լիգան:

2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում նա գրավեց Ամստերդամի «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի դարձավ ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։

Իսկ 2022 թվականին, արդեն «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա 6-րդ անգամ իր պատմության մեջ (3 անգամ հաղթել է):

  • Կիսվել: