շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի հաջորդ խաղին

Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի հաջորդ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-ի հաջորդ հանդիպումը:

Նման որոշում կայացրել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս շեշտել է, որ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա կիրակի` մարտի 13-ին, «Ուդինեզե»-ի դեմ խաղին: Մասնագետը չի մեկնաբանել, թե ինչու հայ կիսապաշտպանը չի լինի թիմում:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Ռոման» արտագնա խաղում մրցեց հոլանդական «Վիտես»-ի հետ և առավելության հասավ 1:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում: 

  • Կիսվել: