շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մխիթարյանի վնասվածքի լրջությունը կպարզվի առաջիկա մի քանի օրերին

Մխիթարյանի վնասվածքի լրջությունը կպարզվի առաջիկա մի քանի օրերին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» հետ պատասխան խաղում ձախ ազդրի մկանի վնասվածք է ստացել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում անելով իտալական ակումբի բժշկական շտաբին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասվածքի լրջությունը կպարզվի առաջիկա մի քանի օրերին, սակայն հայ ֆուտբոլիստի մասնակցությունը Ա Սերիայի կիրակի օրը կայանալիք «Նապոլիի» հետ հանդիպմանը բացառված է։

Չորեքշաբթի օրը «Ինտերի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Միլանին» (1-0) և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որը կանցկացվի հունիսի 10-ին։ Ինձագիի թիմը պատրաստվում է նաև «Ֆիորենտինայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչին (մայիսի 24):

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ինտերը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ, պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 17-ին Անգլիայում։ Առաջին կիսաեզրափակիչ խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1-1:

  • Կիսվել: