երկուշաբթի, մարտ 1
1 / 3 / 2021
Մենք լավ մեկնարկ չունեցանք. Բիչախչյան

Մենք լավ մեկնարկ չունեցանք. Բիչախչյան

«Մենք լավ մեկնարկ չունեցանք: Առաջին 15 րոպեների ընթացող թիմը խաղը չէր զգում: Սխալներ թույլ տվեցինք, որի արդյունքում մրցակիցը վտանգավոր պահեր ստեղծեց մեր դարպասին: Հետագայում քիչ-քիչ կարողացանք խաղի մեջ մտնել: Շատ կարևոր գնդակ էր առաջին կեսում: Տղաները ամբողջ խաղի ընթացքում կարգապահ խաղ ցուցադրեցին»,- մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Խոսելով թիմի նորեկների մասին Բիչախչյանը շեշտեց, որ նրանց համար դժվար է` նախ հաշվի առնելով եղանակային պայմանները, այդ իսկ պատճառով մարզիչը խաղը կառուցել էր հնաբնակների վրա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Արարատ»-ը և «Ուրարտու»-ն: Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Նախ առաջին կեսի վերջնամասում Կոնեն բացեց խաղի հաշիվը և ինքն էլ կրկնապատկեց 65-րդ րոպեին` դառնալով դուբլի հեղինակ: «Արարատ»- «Ուրարտու»` 2:0: Այս տուրից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է 21 միավորով, իսկ «Ուրարտու»-ն 6-րդն է 15 միավորով:

  • Կիսվել: