երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը. այսօր ելույթ կունենան երկու հայ մարզիկներ

Մեկնարկում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը. այսօր ելույթ կունենան երկու հայ մարզիկներ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Սեպտեմբերի 16-ին ելույթ կունենան Մ23 ԵԱ բրոնզե մեդալակիր 61 կգ Նորիկ Հարությունյանը և Եվրոպայի փոխչեմպիոն 70 կգ Արման Անդրեասյանը:

Հարությունյանը պայքարը կսկսի 1/16-ից և կպայքարի բելառուս Բեկրենյովի հետ, իսկ Անդրեասյանը՝ Չինաստանի ներկայացուցիչ Ցաոյի հետ։

  • Կիսվել: