ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մահացել է սամբիստ Կոլյա Կարապետյանը

Մահացել է սամբիստ Կոլյա Կարապետյանը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին մահացել է:

Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից «Էրեբունի» սգո սրահում /Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14 /, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:

  • Կիսվել: