կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մահացել է լեգենդար դարպասապահ Անտոնիո Կարբախալը

Մահացել է լեգենդար դարպասապահ Անտոնիո Կարբախալը

93 տարեկանում մահացել է Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահ, լեգենդար Անտոնիո Կարբախալը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը։

«Կսկիծով իմացանք Անտոնիո Կարբախալի մահվան մասին։ Նա առաջինն էր, ով մասնակցեց աշխարհի հինգ առաջնությունների։ Ցավակցում եմ նրա ընտանիքին եւ մեքսիկացի երկրպագուներին»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Կարբախալը բաց չի թողել 1950-1966 թվականներին անցկացված աշխարհի հինգ առաջնություն։ Ակումբային կարիերան Կարբախալն անցկացրել է Մեքսիկայում։

 
 

  • Կիսվել: