չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հովհաննես Բաչկովը Հայաստանում բռնցքամարտի զարգացման միտումներ է տեսնում

Հովհաննես Բաչկովը Հայաստանում բռնցքամարտի զարգացման միտումներ է տեսնում

 Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի կարծիքով Հայաստանում իր հարազատ մարզաձևը զարգացում է ապրում:

«Ուրախ եմ, որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են էլ ավելի սիրել ու հասկանալ: Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ այդ սպորտի կարևորությունը, նշանակում է առաջ ենք գնացել, զարգացել ենք նաև այդ ուղղությամբ»,- սոցցանցերի իր էջերում գրել է մարզիկը:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

  • Կիսվել: