շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մխիթարյանը՝ «Միլան» - «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող

Մխիթարյանը՝ «Միլան» - «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Իտալիայի չեմպիոն «Միլանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

«Առաջին րոպեից հաղթելու մեծ ցանկություն ունեինք, ինչն ապացուցեցինք առաջին խաղակեսում։ Ընդմիջումից հետո էլ լավ վերահսկում էինք իրավիճակը, եւ ես շնորհավորում եմ թիմակիցներիս, բայց աշխատանքը դեռ չենք կատարել։ Առջեւում եւս մեկ մեծ հանդիպում է։

Ավելի շատ գոլ խփելու հնարավորություն ունեինք։ Ցավոք, ստիպված ենք բավարարվել երկու գոլով։ Հույս ունենք, որ պատասխան խաղում էլի գոլեր կխփենք։

Լավագույն խաղացողի մրցանակը հաճելի է, բայց գովասանքի են արժանի նաեւ իմ ակումբակիցները»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Amazon Prime-ը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին։

  • Կիսվել: