չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Եվ կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում: Կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում:

 

  • Կիսվել: