ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍՆ ընդդեմ բռնցքամարտի ֆեդերացիայի․գործը հասավ դատարան

ԿԳՄՍՆ ընդդեմ բռնցքամարտի ֆեդերացիայի․գործը հասավ դատարան

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին առաջին նիստը:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, դժվար է պատկերացնել, որ երբևէ նախարարությունը կարող էր նման չկողմնորոշված և անձեռնհաս վարքագիծ դրսևորել :

«Նախարար Ա.Հարությունյանը մի տարօրինակ դիմում էր ներկայացրել դատարան, որով խնդրել էր դատական նիստը հետաձգել, քանի որ ցանկանում է գործի նյութերին ծանոթանալ:

Իսկ նման դիմում ներկայացնելու տարօրինակությունը առավելապես կայանում է նրանում, որ

  1. այդ գործի նյութերը հայցադիմումին կից 2019 թվականի ապրիլ ամսին հանձնվել են նախարարություն ,
  2. այդ նյութերն ընդհանուր առմամբ երկուսն են, մեկը նախարարի հրամանը, մյուսը՝ նախարարության և ֆեդերացիայի միջև ֆինանսավորման պայմանագիրը :
  3. արդյոք 5 ամիսը բավարար չէր նախարարին, որպեսզի դատական գործի նյութերին ծանոթանար:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նախարար Արայիկ Հարությունյանը ցանկանում է գալ դատարան ծանոթանալ իր կողմից տրված հրամանին, երևի մինչ այժմ չի պատկերացնում ինչ է կատարվում:

Դիմում ենք սպորտի նախարարության աշխատակիցներին, Ձեր նախարարը ցանկանում է դատարան ներկայանալ, որպեսզի ծանոթանա նախարարի հրամանին, այդ իսկ պատճառով խնդրում ենք այդ հրամանը ներկայացնել նախարարին, որպեսզի վերջինս ծանոթանա իր հրամանին»,- նշում է Գևորգյանը:

  • Կիսվել: