ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
FINA-ն ողջունել է ՄՕԿ-ի՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու որոշումը

FINA-ն ողջունել է ՄՕԿ-ի՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու որոշումը

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան  / FINA /  ողջունել է  ՄՕԿ-ի հայտարարությունը՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու և այդ հարցում պարզություն մտցնելու համար։ FINA-ի նախագահ, դոկտոր Խուլիո Մագլիոնեն ասել է, որ ամեն ինչ կատարվել է արագ ու  պրոֆեսիոնալ մոտեցումով: Դա շատ օգտակար ու կարևոր  է մարզական  ֆեդերացիաների և ընդհանրապես  մարզիկների համար, գրում է ՀԱՕԿ-ը։

Նշվում է, որ ֆեդերացիան կբանակցի Ճապոնիայում, 2021թ․  նշանակված /հուլիսի 16-ից  օգոստոսի 1-ը / աշխարհի առաջնության կազմակերպիչների հետ։ Խորհրդակցություններ կանցկացվեն նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ. ազգային ֆեդերացիաներ, մարզիկներ, մարզիչներ, հեռուստատեսային գործընկերներ, հովանավորներ։

FINA –ն նաև կոչ է արել ջրային մարզաձևերի մեծ ընտանքին ուշադրությամբ հետևել  առողջապահության կազմակերպությունների խորհուրդներին և  օգնել կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։

  • Կիսվել: