երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Վրացի ֆուտբոլիստները 30 միլիոն լարի պագևավճար կստանան

Վրացի ֆուտբոլիստները 30 միլիոն լարի պագևավճար կստանան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է երկրի ֆուտբոլի հավաքականին ԵՎՐՈ-2024-ում Պորտուգալիայի ընտրանու դեմ տարած հաղթանակի (2։0) համար և հայտնել, որ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամը 30 միլիոն լարի պարգևավճար է հատկացնում թիմին, գրում է armsport.am-ը:

Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում 153-րդ համարը խոստացել է ևս 30 միլիոն լարի նվիրաբերել ազգային թիմին, եթե նրանց հաջողվի 1/8-րդ եզրափակիչում հաղթահարել Իսպանիայի հավաքականի արգելքը։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի վերջին տուրում սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ և 3-րդ տեղով որակավորվեց փլեյ-օֆֆ փուլ։

 

  • Կիսվել: