երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ինտեր» - «Ֆիորենտինա». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է. ՈՒՂԻՂ

«Ինտեր» - «Ֆիորենտինա». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է. ՈՒՂԻՂ

Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրում այսօր Միլանի «Ինտերը» սեփական դաշտում կընդունի «Ֆիորենտինային»:

Երկու տուրից հետո միլանյան ակումբը 6 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Ֆիորենտինան» 4 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում: Անցած մրցաշրջանում Միլանում կայացած խաղում «Ինտերը» պարտվել էր 0:1 հաշվով:

Կողմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է միլանյան թիմի մեկնարկային կազմում:

«Ինտեր» - «Ֆիորենտինա» խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ

  • Կիսվել: