չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
 Հուքերի հետ մենամարտն իմաստ չունի ինձ համար.Արման Ծառուկյան

Հուքերի հետ մենամարտն իմաստ չունի ինձ համար.Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը դասակարգման 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերի հետ մենամարտելու ցանկություն չունի։

«Հուքերի հետ մենամարտը հեշտ փող է։ Ես նրա հետ կխաղայի։ Այդ մենամարտն իմաստ չունի ինձ համար։ Իմ նպատակը հոնորարները չեն, այլ՝ չեմպիոնի տիտղոսը։ Եթե նրան տապալեմ, մարդիկ կասեն, որ հաղթել եմ ինչ-որ մի տղայի տասնյակից»,- Արման Ծառուկյանի խոսը մեջբերում է Sportskeeda-ն։

Անցած տարվա ապրիլի 13-ին Լաս Վեգասում Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում հաղթել էր բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։ 

 
 

  • Կիսվել: