հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում. Ալեքսիս Օհանյան

Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում. Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում պատմել է, որ հրաժարվում է դիտել Ադրբեջանում անցկացվող «Ֆորմուլա 1» մրցարշավը:
Միլիոնատերը փակագծերում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ ակնարկելով, որ բոյկոտի պատճառը մրցարշավը հյուրընկալող երկիրն է:

«Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում, այնպես որ փոխարենն այսօր առավոտյան Mario Kart խաղացինք, և կրտսերը խնդրեց Princess Peach (արքայադստեր տեսքով քաղցրավենիք): (Ես մոռացել էի սկզբից միացնել տեսախցիկը) Առաջին տարբերակը չհաջողվեց շրջել, բայց նա (դուստրը -խմբ) այնքան երախտապարտ էր, որ ես պատրաստեցի երկրորդ տարբերակը, որը շատ ավելի լավ ստացվեց»,- տեսանյութին կից գրել է Օհանյանը:

  • Կիսվել: