հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իտալաիյի հավաքականի մարզիչ Մանչինին Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը հրաշալի է համարում

Իտալաիյի հավաքականի մարզիչ Մանչինին Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը հրաշալի է համարում

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անդրադառնալով երեկ  Հայաստանի թիմի նկատմամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում տարած հաղթանակին, ասել է, հրաշալի երեկո էր։

«Հրաշալի երեկո էր Իտալիայի հավաքականի համար։ Միջազգային խաղերում այսօր այսպիսի հաշիվ չի լինում, արեցինք առավելագույնը։ Սա Իտալիայի հավաքականի պատմության մեջ երկրորդ խոշոր հաղթանակն է։ Տեսնենք՝ ինչ կստացվի Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում, դեռ 7 ամիս ունենք, կազմը երիտասարդ է, պետք է կողմնորոշվենք 23 խաղացողների հարցում»,- ասել է նա։

Իտալիայի հավաքականն ավելի խոշոր հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին՝ 9։0։ Դա տեղի է ունեցել 1948 թվականին։

  • Կիսվել: