երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հոլանդն իմ ընկերն է, բայց խաղի ընթացքում դա ինձ չի հետաքրքրում․ Սոբոսլայի

Հոլանդն իմ ընկերն է, բայց խաղի ընթացքում դա ինձ չի հետաքրքրում․ Սոբոսլայի

«Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդի հետ իր ընկերության մասին։

Նախկինում ֆուտբոլիստները միասին խաղացել են «Զալցբուրգում»։

«Հոլանդն իսկապես իմ լավ ընկերն է, բայց դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում հանդիպման 95 կամ 100 րոպեների ընթացքում: Երեւի նրան էլ չի հետաքրքրում։ Սա լավ է: Ես փորձում եմ օգնել ինձ ու թիմակիցներիս»,- Սոբոսլայիի խոսքն է մեջբերում The Guardian-ը։

22-ամյա հունգարացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլ» է տեղափոխվել «Լայպցիգից»։ Պրեմիեր լիգայում նա երկու հանդիպում է անցկացրել մերսիսայդցիների կազմում, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: