հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար «սվոյ» մարդու են փնտրում, մի քանի անուն է շրջանառվում. «Փաստ»

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար «սվոյ» մարդու են փնտրում, մի քանի անուն է շրջանառվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ: 

Ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ ՀՖՖ նախագահն առաջին հերթին պետք է լինի «ֆուտբոլի մարդ, այսպես ասած՝ «սվոյ» մարդ: 

Մյուս կողմից՝ կարեւոր էին համարում այն հանգամանքը, որ նա ապաքաղաքական անձնավորություն լինի եւ որեւէ կախում չունենա որեւէ ուժից՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: 

Երեկվա դրությամբ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները հակված են այդ պաշտոնում տեսնել լեգենդար հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, որն անցած տարի մերժել էր ստանձնել այդ պաշտոնը:

Քննարկվում է նաեւ հայ մյուս լեգենդար ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի անունը, ում հետ կապված, սակայն, չկա միասնական մոտեցում, այսպես ասած, կոնսենսուս: 

Մեր աղբյուրները պնդում են, որ շատերը հակված են ոչ շատ հայտնի, բայց ֆուտբոլային մենեջմենթի տիրապետող երիտասարդ կադրերից մեկի՝ Խորեն Քալաշյանի թեկնածությանը, որը հայկական ֆուտբոլային միակ գործակալության՝ «Լեգալ Սպորտի» համահիմնադիրներից է եւ ունի թիմ, ուր ընդգրկված են ֆուտբոլային աշխարհին պատկանող, ֆուտբոլից հասկացող մարդիկ, այդ թվում՝ հավաքականի նախկին խաղացող Կարեն Դոխոյանը: 

Չի բացառվում, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը շրջանառվեն ու քննարկվեն այլ անուններ եւս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: