ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԲԽ. Հայ մարմնամարզիկները եզրափակչում են

ՀԲԽ. Հայ մարմնամարզիկները եզրափակչում են

Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը նվաճել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակչի ուղեգիր: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը վաստակել է 13.733 միավոր և 6-րդ տեղով որակավորվել է եզրափակչին:

Օղակների վարժությունում հանդես եկող Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը վաստակել են 14.133 և 14.166 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 3-րդ և 6-րդ տեղերը:

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 25-ին:

  • Կիսվել: