երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Հայտնի են «Յագուար»-ից գազային ատրճանակով կրակած երիտասարդների ինքնությունները․ նրանք ձերբակալվել են

Հայտնի են «Յագուար»-ից գազային ատրճանակով կրակած երիտասարդների ինքնությունները․ նրանք ձերբակալվել են

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 2։13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ գազային ատրճանակից օդ են կրակել։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1։47-ի սահմաններում «Յագուար» մակնիշի ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել Երևանի բնակիչ 22-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա երիտասարդներ։

Երիտասարդները տեղում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

  • Կիսվել: