հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայտնի է, թե ով էր ցանկանում ստանալ Ռեալի 10 համարը Մոդրիչից հետո

Հայտնի է, թե ով էր ցանկանում ստանալ Ռեալի 10 համարը Մոդրիչից հետո

Չորեքշաբթի` հուլիսի 23-ին Կիլիան Մբապեն ակնկարկեց Մադրիդի «Ռեալում» խաղային համար փոխելու մասին, գրում է armsport.am-ը:

Ֆրանսիացի հարձակվողը իր նորամուտի մրցաշրջանը Մադրիդի մադրիդյան գրանդուն անցկացրեց 9 համարով, սակայն առաջիկա մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կկրի լեգենդար 10 համարը։

Ինչպես հայտնում է Marca-ն, «արքայական» ակումբի թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը նույնպես ձգտում էր ստանալ այդ համարը։ Սակայն ակումբի ղեկավարությունն ի վերջո այն հատկացրեց Մբապեին։

Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ «Ռեալը» նախատեսում է մեծ եկամուտ ստանալ Մբապեի նոր համարով մարզաշապիկների վաճառքից։

 

  • Կիսվել: