հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում

Հայտնի է Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում

ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին սկսել է նախապատրաստությունը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Արդեն հայտնի է նաև Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում: Գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և տեսավերլուծաբան Ղազար Հակոբջանյանը:

  • Կիսվել: