ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում կանցկացվի պատանիների գեղասահքի Գրան պրիի չորրորդ փուլը

Հայաստանում կանցկացվի պատանիների գեղասահքի Գրան պրիի չորրորդ փուլը

Հայաստանում տեղի կունենա պատանիների գեղասահքի Գրան պրիի չորրորդ փուլը 2022-2023 մրցաշրջանում: Այս մասին հայտնում է sports.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Գրան պրիի փուլը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 21-24-ը: Մրցաշարի 1 – ին փուլը կանցկացվի Ֆրանսիայի Կուրշևել քաղաքում օգոստոսի 24-27 – ը, երկրորդը՝ Չեխիայի Օստրավայում օգոստոսի 31 –ից սեպտեմբերի 3-ը, երրորդը՝ Ռիգայում սեպտեմբերի 7-10-ը, հինգերորդ փուլը՝ Ֆրանսիական Գրենոբլում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, 6-րդը՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում՝ հոկտեմբերի 5-ից 8-ը, իսկ 7-րդը՝ իտալական Էնյա քաղաքում ՝ հոկտեմբերի 12-15-ը:

Ռուսաստանցի եւ բելառուս մարզիկները հեռացվել են գեղասահքի մրցաշարերից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: