ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականների կազմերը՝ աշխարհի առաջնության համար

Հայաստանի ծանրամարտի հավաքականների կազմերը՝ աշխարհի առաջնության համար

Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային կլինի Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:

Հավաքականների մարզիչները վաղը ՝ սեպտեմբերի 2-ին, մրցավայր կուղեկցեն հետևյալ մարզիկներին՝

Տղամարդիկ՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան ( երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան ( երկուսն էլ՝ 102 կգ ), գերծանրքաշայիններ Վարազդատ Լալայան և Սիմոն Մարտիրոսյան:

«Փարիզ-2024»-ի օլիմպիական քաշային կարգերն են՝ 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ:

Կանայք՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելա Յայլյան ( երկուսն էլ ՝ 55 կգ ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Տաթև Հակոբյան և Հռիփսիմե Խուրշուդյան ( երկուսն էլ՝ 87 կգ ):

Կանանց օլիմպիական քաշային կարգերն են՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և +81 կգ, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: