ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ

Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, կանանցը՝ Ռուսաստանի:

7-րդ տուրից հետո կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն է՝ 10 միավորով: 13 միավորով առաջատարը ռուսներն են: Տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 9 միավորով: Այստեղ ևս Ռուսաստանն է առաջատարը (12 միավոր):

Հիշեցնենք, որ Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Ինը տուրից բաղկացած առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 2-ին:

  • Կիսվել: