կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանի Մ-14 երկրորդ թիմը հաղթեց Լիբանանի հավաքականին

Հայաստանի Մ-14 երկրորդ թիմը հաղթեց Լիբանանի հավաքականին

Երեւանում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ մրցափուլում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 14 տարեկանների երկրորդ հավաքականը մրցեց Լիբանանի թիմի հետ եւ հաղթանակ տարավ 1:0 հաշվով։

Առաջին տուրում Հայաստանի Մ-14 երկրորդ թիմը 0:2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին, որը երկրորդ տուրում 2:1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի Մ-14 առաջին հավաքականին։

Առաջին տուրում Լիբանանի թիմը 0:6 հաշվով պարտվել էր նաեւ Հայաստանի Մ-14 առաջին հավաքականին։

  • Կիսվել: