չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում:

 Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը C լիգայի 6-րդ խմբի վերջին` 4-րդ տուրում 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին:  Ավելի վաղ թիմը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով էր ավարտել Ղազախստանի դեմ հանդիպումը:

Ընտրական այս փուլում Հայաստանի հավաքականը 4 խաղում չտոնեց ոչ մի հաղթանակ՝ կրելով 3 պարտություն, մեկ խաղ էլ ավարտեց ոչ-ոքի:

 

  • Կիսվել: