ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը․ Բերեզովսկի

Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը․ Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով ներկայումս աշխատում է ազգային հավաքականում որպես դարպասապահների մարզիչ, խոսել է Հայաստանի հավաքականում առաջատարի բացակայության հետ կապված իրավիճակի մասին։

«Իհարկե, Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը։ Նման խաղացողի կարիք ունի ցանկացած թիմ և հատկապես մեր թիմը։ Նման աստղային անհատականության պարզապես հայտնվելը խաղադաշտում արդեն իսկ շատ բան է նշանակում մեզ համար։ Մրցակիցը սկսում է մի փոքր ավելի հարգալից վերաբերվել թիմին։

Ո՞վ կարող է ժամանակի ընթացքում իր վրա վերցնել այս բեռը: Այժմ մենք ունենք հիանալի նոր տղաներ: Մեծ հույսեր ենք կապում Էդիկ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հետ։ Առաջատարի գործառույթներն ավելի հաճախ կատարում են դաշտի կենտրոնի, հարձակման գծի խաղացողները, ավելի քիչ՝ եզրայինները։ Այդուհանդերձ, Տիկնիզյանն իրեն լավագույն կողմից դրսևորում է թե՛ ակումբում, թե՛ հավաքականում։ Չնայած իր դերին՝ նա նաև կարողանում է հաստատվել առաջատարի կարգավիճակում։

Մեր թիմում Սպերցյանն արդեն առաջին դերերում է։ Նա դեռ բավականին երիտասարդ է, բայց մենք հույս ունենք, որ Սպերցյանը կարող է ստանձնել այդ գործառույթը»,- ասել է Բերեզովսկին Чемпионат-ի թղթակցի հետ հարցազրույցում։

  • Կիսվել: