ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանցի ծանրորդը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ սահմանելով ռեկորդ

Հայաստանցի ծանրորդը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ սահմանելով ռեկորդ

Բուխարեստում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մինչև 20 տարեկանների գերծանր (109+) քաշային կարգում հայաստանցի Վարազդատ Լալայանը դարձել է չեմպիոն:

Նա պոկում վարժությունում 194 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ սահմանելով ռեկորդ:

Հրում վարժությունով 230 կգ-ով՝ Լալայանը դարձյալ ռեկորդ է սահմանել, իսկ երկամարտի 424 կգ արդյունքով՝ ապահովել է նաև մյուս ոսկե մեդալը: Նա սակայն հրաժարվել է երրորդ մոտեցումից:

Իսկ մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը, երկամարտի 230 կգ-ով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

  • Կիսվել: