ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է Կուբանը․ պաշտոնական

Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է Կուբանը․ պաշտոնական

 Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է «Կուբանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:
56-ամյա մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Թիմի մարզչական շտաբում ընդգրկվել են Եվգենի Վառլամովը, Հասան Մամտովը և Յուրի Շիշկինը:
Գրիգորյանի վերջին աշխատավայրը ԲԿՄԱ կանանց ֆուտբոլային ակումբն էր, որը նա մարզում էր 2021-2022 թվականներին:
 
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ԶԼՄ-ները գրել էին, որ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցություններ է վարում Երևանի «Արարատի» հետ: Սակայն մասնագետը հրաժարվել էր գլխավորել հայտնի ակումբը։
Գրիգորյանը 2019-2021 թվականներին գլխավորել է Երևանի «Ուրարտուն», ապա՝ «Ալաշկերտը»:

  • Կիսվել: