ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գևորգ Հարությունյանը երրորդ տեղն է գրավել Ռումինիայում

Գևորգ Հարությունյանը երրորդ տեղն է գրավել Ռումինիայում

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Ռումինիայում կայացած շախմատային բաց մրցաշարում գրավել է երրորդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Հայաստանի ներկայացուցիչն 9 հնարավորից հավաքել է 6.5 միավոր: Գևորգ Հարությունյանը կես միավոր է զիջել 1-2-րդ տեղերը բաժանած բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովին և ուկրաինացի Արտյոմ Օմելյային:

Մրցաշարին մասնակցել են 44 շախմատիստներ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր:

 

  • Կիսվել: