ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Երևանում վարպետության դաս կանցկացնի

Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Երևանում վարպետության դաս կանցկացնի

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում սառցե շոու կանցկացվի, որի պատվավոր հյուրը կլինի ռուսաստանցի գեղասահորդուհի, Ռուսաստանի գրան պրիի եզրափակիչի հաղթող (2023), Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2022) Ադելիա Պետրոսյանը: Տեղեկությունը հայտնում է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարարական կենտրոնը։
 
«Հայաստանյան այցի շրջանակում գեղասահորդուհին վարպետության դաս կանցկացնի նաև սկսնակ մարզուհիների համար»,– նշված է հաղորդագրությունում:
Սառցե շոուն, որին մասնակցելու են դպրոցի պատանի տաղանդավոր գեղասահորդուհիները, կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է։
 
Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել է «Մոսկվայի տուն» կենտրոնը` Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի աջակցությամբ։
 
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը 16 տարեկան է։

  • Կիսվել: