չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամին զինծառայությունից տարկետում տրվեց

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամին զինծառայությունից տարկետում տրվեց

 Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ ին մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տրամադրեց: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության մարտի 25-ի նիստում: 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սերոբ Նորայրի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունումը պայմանավորված  է այն հանգամանքով, որ Սերոբ Նորայրի Գալստյանը հանդիսանում է ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  ազգային հավաքական թիմի անդամ և հավաքական թիմի կազմում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլերին: 

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  Սերոբ Նորայրի Գալստյանին»,-նշված է հիմնավորման մեջ:

  • Կիսվել: