հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆուտբոլային երկիր դառնալու համար պետք է հավաքականի ավագի փոփոխություն, ով թքած ունի հավաքականի վրա. Առաքելյան

Ֆուտբոլային երկիր դառնալու համար պետք է հավաքականի ավագի փոփոխություն, ով թքած ունի հավաքականի վրա. Առաքելյան

«Մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք ֆուտբոլային երկիր դառնալու նպատակ և ծրագրեր»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։

Ամեն անգամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալուն պակասում է մի փոքր եթե։ Եթե սրան հաղթեինք, եթե սա խաղար, եթե... Եթե...

Մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք ֆուտբոլային երկիր դառնալու նպատակ և ծրագրեր։ Մենք պետք է հասկանանք, որ երկար, դեռ շատ երկար ժամանակ դուրս չենք գալու աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Նման նպատակները ջարդուփշուր են անում բոլորին՝ վերջին դարձնելով գնդակ տշող։

Ֆուտբոլային երկիր դառնալու համար մեզ պետք է՝

  • ֆուտբոլային ենթակառուցվածքներ՝ լիքը ստադիոններ ու փոքր դաշտեր, ֆանտաստիկ ազգային ստադիոն,
  • մանկապատանեկան ֆուտբոլի մասսայականացում՝ նախկին Կաշվե գնդակի ձևաչափի ներդրում,
  • Հայաստանի առաջնությունում աստիճանաբար լեգիոներների լիմիտի ներդրում՝ բարձրագույն խմբում առաջին 20 ռմբարկուների մեջ ընդամենը 2 հայ կա,
  • ֆուտբոլային ներդրումների աջակցության պետական համալիր ծրագրերի իրականացում,
  • ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա,
  • ԵԱՏՄ լեգիոներների հարցի շուտափույթ կարդավորում,

Այս ամենից առաջ էլ, հետո էլ ֆուտբոլը մնում է խաղ, որտեղ ոչինչ երաշխավորված չէ»:

  • Կիսվել: