կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ՀՀ ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մարտիրոսյանը

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ՀՀ ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մարտիրոսյանը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ունի 8 ներկայացուցիչ:

Նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Հայկ Մարտիրոսյանը 34-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 48-րդը, Հրանտ Մելքումյանը` 94-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդը: Հայկ Մարտիրոսյանը նախորդ ամսվա համեմատ վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 6 տեղով:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 64-րդը, Աննա Սարգսյանը` 83-րդը, Մարիամ Մկրտչյանը` 100-րդը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: