հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
FAF-ը հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի

FAF-ը հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի

Կարևորագույն խաղերին ընդառաջ FAF-ը համագործակցելով Արամ MP3-ի հետ` հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի:

«Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը կարծում ենք կսիրվի հայ երկրպագուների կողմից և լրացուցիչ ուժ կհաղորդի հավաքականի տղաներին առաջիկա խաղերից առաջ»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:

FAF-ի հաղորդմամբ՝ նմանատիպ նախագծերը ուղղված են Հայաստանում ֆանատական մշակույթի տարածմանը և լինելու են շարունակական:

Երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 7-ին:

  • Կիսվել: