երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի 4 շախմատիստ առաջատար են իրենց տարիքային խմբերում

Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի 4 շախմատիստ առաջատար են իրենց տարիքային խմբերում

Սեպտեմբերի 5-ից 14-ը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվում է 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 3 խաղափուլից հետո հայ 4 մասնակիցներ հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են իրենց տարիքային խմբերում: Նրանք են ՖՎ Էրիկ Չաքրյանը (մինչև 18 տղաներ), ՖՎ Բենիկ Ագասարովը (մինչև 14 տղաներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տղաներ) և Հայկ Մաթևոսյանը (մինչև 8 տղաներ):

7 մասնակիցներ վաստակել են 2.5 միավոր՝ ՄՎ Էմին Օհանյան (մինչև 18 տղաներ), Ռուդոլֆ Փաշիկյան (մինչև 16 տղաներ), Նարեկ Ղազարյան (մինչև 14 տղաներ), Վաչե Քոչարյան (մինչև 12 տղաներ), Դավիթ Ստեփանյան (մինչև 10 տղաներ), Նարե Իսախանյան (մինչև 10 աղջիկներ) և Մանե Հակոբյան (մինչև 10 աղջիկներ):

  • Կիսվել: