ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Եվրոպայի՝ հունահռոմեական ոճի լավագույն մարզիչ և լավագույն ըմբիշ․ Արմեն Բաբալարյանն ու Մալխաս Ամոյանը պարգևատրվել են

Եվրոպայի՝ հունահռոմեական ոճի լավագույն մարզիչ և լավագույն ըմբիշ․ Արմեն Բաբալարյանն ու Մալխաս Ամոյանը պարգևատրվել են

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Արմեն Բաբալարյանն ու Մալխաս Ամոյանը ստացել են 2025 թվականի Եվրոպայի՝ հունահռոմեական ոճի լավագույն մարզչի և հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշի մրցանակները։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ 77 կգ քաշայինների եզրափակչում առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ։

  • Կիսվել: