երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եվրոպայի առաջնությունում ՀՀ շախմատի կանանց թիմը հաղթեց Սլովակիային

Եվրոպայի առաջնությունում ՀՀ շախմատի կանանց թիմը հաղթեց Սլովակիային

Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթեց Սլովակիային:

Ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

Նշենք, որ Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում է Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը:

  • Կիսվել: