հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի պատվիրակների թիվն ավելացել է

Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի պատվիրակների թիվն ավելացել է

Լեհաստանի Կրակովում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպայի ամառային երրորդ խաղերը, գրում է armsport.am-ը:

Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանի, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանի, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակի անունները:
 

Վրոցլավում իրենց դիպուկությունը կորոշեն նաև ստենդային հրաձգության մարզիկ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:

Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը / 74 կգ /:

Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական – թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց / 12 տղա , 8 աղջիկ / հավաքականը:

  • Կիսվել: