հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրո-2024․ Թուրքիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ

Եվրո-2024․ Թուրքիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում։

Դարպասապահներ. Ալտայ Բայինդիր («Մանչեսթեր Յունայթեդ»), Մերտ Գյունոկ («Բեշիկթաշ»), Ուղուրջան Չաքիր («Տրաբզոնսպոր»):

Պաշտպաններ. Օնուր Բուլուտ («Բեշիկթաշ»), Զեկի Չելիկ («Ռոմա»), Աբդուլքերիմ Բարդակչի, Կազիմիջան Կարատաս (երկուսն էլ՝ «Գալաթասարայ»), Ջենկ Օզկաքար («Վալենսիա»), Չաղլար Սոյունջու («Աթլետիկո Մադրիդ»), Մերիհ Դեմիրալ («Ալ Ահլի»), Օզան Կաբակ («Հոֆենհայմ»), Մերտ Մյուլդուր («Ֆեներբահչե»)։

Կիսապաշտպաններ/ հարձակվողներ. Յուսուֆ Սարի («Ադանա Դեմիրսպոր») Չենգիզ Ունդեր, Իսմայիլ Յուկսեկ, Իրֆան Ջան Կահվեչի (բոլորը՝ «Ֆեներբահչե»), Բարիս Յիլմազ («Գալաթասարայ»), Հական Չալհանօղլու («Ինտեր»), Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ»), Սալիհ Ուչան («Բեշիքթաշ»), Քերեմ Ակթուրկօղլու, Բարիշ Ալպեր Յիլմազ (երկուսն էլ՝ «Գալաթասարայ»), Ումուտ Նայիր («Ֆեներբահչե»), Բերտուգ Յիլդիրիմ («Ռեն»):

Թուրքիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում։

  • Կիսվել: