կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Եթե կա մի ակումբ, որն իրավունք չունի բողոքելու մրցավարական սխալներից, ապա դա Ռեալն է․ Տեբաս

Եթե կա մի ակումբ, որն իրավունք չունի բողոքելու մրցավարական սխալներից, ապա դա Ռեալն է․ Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» որոշումը՝ ՈւԵՖԱ-ին ներկայացնել Նեգրեյրայի գործի համատեքստում «Բարսելոնայի» օգտին թույլ տրված մրցավարական սխալների վերաբերյալ զեկույց։

«Ես դեռ չեմ տեսել այդ զեկույցը, բայց շատ եմ ցանկանում կարդալ: Ուզում եմ տեսնել, թե որ թվից սկսած են նրանք բողոքում, արդյոք բողոքում են բոլոր ակումբների, այդ թվում՝ հենց Մադրիդի «Ռեալի» դեմ թույլ տրված սխալներից: Եթե կա մի ակումբ, որն իրավունք չունի բողոքելու մրցավարական սխալներից, ապա դա Մադրիդի «Ռեալն» է»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 2023 թվականին «կապտանռնագույններին» մեղադրանք էր առաջադրվել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կաշառելու համար։ «Բարսելոնան» մեղադրվում էր 2001-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում մոտ 8,4 միլիոն եվրոյի չափով նշված վճարումներն իրականացնելու մեջ։

Ըստ կատալոնական ակումբի վարկածի՝ Նեգրեյրան վարձվել էր որպես արտաքին խորհրդատու՝ մրցավարության վերաբերյալ տեխնիկական հաշվետվություններ կազմելու համար։ CTA-ի նախկին փոխնախագահն իր հերթին հերքում է, որ իրեն կաշառել են՝ մրցավարների վրա ազդելու նպատակով։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: