Ես պետք է լինեմ Ջասթին Գեյջիի հաջորդ մրցակիցը․ Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հույս է հայտնել, որ թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Ջասթին Գեյջին կլինի իր հաջորդ մրցակիցը։
«Տիտղոսի հաջորդ հավակնորդը պետք է ես լինեմ։ Ես պետք է դառնամ Ջասթին Գեյջիի հաջորդ մրցակիցը։ Ցանկանում եմ հաղթել նրան, ցանկանում եմ բոլորին հաղթել»,- Արման Ծռուկյանի խոսքը մեջբերում է լրագրող Արիել Հելվանին X-ի էջում։
Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած տիտղոսային մենամարտում Գեյջին տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել արդեն նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիային (Իսպանիա)։



